Բավականին հետաքրքիր հոդված էր։

Շատ կարևոր է հասկանալ սովորողների հոգեկան աշխարհը, հետաքրքրությունները, կարողությունները և դասանյութը նրանց փոխանցել իրենց հետաքրքրող եղանակով։Հարկավոր է հետաքրքրաշարժ մեթոդների միջոցով անցկացնել դասը։ Պետք է նաև ուսուցման մեջ ճիշտ դիտարկել իրավիճակը, քանի որ հնարավոր է մեր ընտրած մեթոդը հետաքրքրի որոշ աշակերտների, սակայն որոշների դեպքում այն լինի ոչ արդյունավետ։

Կարծում եմ ուսուցման մեջ ավելի լավ արդյունքի հասնելու համար պետք է ուղղակի կարողանալ ոգևորել սովորողնեին, ժամանակ առ ժամանակ նրանց ազատ թողնել իրենց ստեղծագործական մտքի հետ։ Անիմաստ եմ համարում ստիպողաբար ինչ որ բան սովորեցնել երեխաներին, քանի որ եթե նրանք ինչ որ բան անում են չսիրելով, դա չի կարող տպավորվել նրանց հիշողության մեջ։