Հոդվածում ներկայացված է տարբեր երկրների դպրոցներ, կրթության տարբեր համակարգերով։ Հեղինակի կարծիքով մենք չափից դուրս շատ գումար ենք ծախսում դպրոցների վրա։ Այնինչ, օրինակ ԱՄՆ-ն համակարգչային գրագիտության հասել է ինքնուսուցման միջոցով և ոչ թե դպրոցական ծրագրերի շնորհիվ։ Իսկ Շվեդիան՝ գեղեցիկ, առողջ, բարգավաճ և ժամանակակից երկիր է, սակայն, ի՞նչ կասեք այն մասին, որ Շվեդիայում չեք կարող դպրոց գնալ, քանի դեռ յոթ տարեկան չեք դարձել։ Բացի դա, Շվեդական դպրոցի լրիվ դասընթացը 12 տարի չէ, այլ՝ ինը։ Նման քայլը ԱՄՆ-ում կհանգեցներ 75-100 միլիարդ դոլարի խնայողության։
Հոդվածում ասվում է նաև, որ դպրոցի լավ մշակված երեխան չէր կարող մտածել քննադատաբար, չէր կարող վիճել արդյունավետ։ Եվ եթե ուզում ենք, որ երեխան մտածի, ապա հենց մանուկ տարիքից նրան լուրջ պետք է վերաբերվենք։
Ի վերջո հեղինակն ուզում է ասել, որ ժողովրդական պայմաններում ոչ թե փորձագետները կարող են վերջնական դատավոր լինել, այլ միայն ժողովուրդը։ Վստահե՛ք ժողովրդին, տվե՛ք նրան ընտրելու հնարավորություն, և մի սերունդ անց դպրոցական մղձավանջը կանհետանա։
