Համամիտ եմ, որ կյանքում պետք է հիմնվել ավելի փորձառու, խելացի և կրթված մարդկանց կարծիքին։ Բայց ամենևին էլ պարտադիր չէ, որ աշակերտները հիմնվեն միայն ուսուցչի կարծիքի վրա, չունենալով սեփական կարծիք կամ իրավունք՝ արտահայտելու սեփական կարծիքը։ Կարծում եմ ճիշտ չէ աշակերտներին ստիպել մտածել այնպես, ինչպես անհրաժեշտ է գտնում ուսուցիչը։

Պետք չէ աշակերտներին տեսակավորել գնահատականներով, որոշել, թե ով է ծույլ կամ ով գերազանցիկ։ Դա ևս շատ կարող է ազդել սովորողի ինքագնահատականի վրա։ Ես համամիտ եմ, որ հասարակության կարծիքից է կախված մարդու ինքնագնահատականը,բայց պետք է թույլ չտալ հասարակությանը և նույնիսկ դիպլոմավոր մասնագետներին ազդել սեփական ինքնագնահատականի վրա։

Համամիտ եմ նաև այն մտքի հետ, որ աշակերտներին պետք է վերահսկողության տակ պահել, որպեսզի խուսափենք վարքագծային շեղումներից։