Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ
Ժամանակահատված՝ Փետրվար 2023
Նախագծի պատասխանատու՝ Մերի Կարապետյան

Նպատակը և խնդիրները՝

  • Շրջապատում օրինաչափություններ նկատելու դիտարկելու, վերլուծելու կարողության զարգացում
  • Պարզագույն փորձերի կազմակերպում և իրականացում
  • Երևույթներին հետևելու, հետևություններ անելու հմտությունների ձևավորում
  • Անվտանգության կանոնների պահպանումը
  • Փորձերի միջոցով զարգացնել սովորողների տրամաբանական մտածողությունը, ստեղծագործական միտքը և երևակայությունը

Բնագիտական փորձերի նկարագրություն

Աղը, պղպեղը և փուչիկը

Այս փորձի համար անհրաժեշտ է փուչիկ, աղ, պղպեղ: Թղթի վրա լցնում ենք աղ և պղպեղ: Ապա աղը և պղպեղը խառնում ենք իրար: Այնուհետև վերցնում ենք փուչիկ և փչում ենք, որից հետո փուչիկը քսում ենք բրդյա շորի: Վերջում փուչիկը մոտեցնում ենք խառնուրդին: Ի՞նչ կտեսնենք: Պղպեղը կպնում է  փուչիկին, իսկ աղը մնում է իր տեղում:

Փոքրիկ շատրվան

Անհրաժեշտ նյութեր՝ թափանցիկ շիշ, խցան, հյութի ձողիկ, ջուր: Փորձի նկարագրությունը՝ վերցրում ենք  շիշ, մեջը կիսով չափ ջուր լցնում, հետո խցանի վրա անցք ենք բացում և հյութի ձողիկը մտցնում խցանի մեջ: Այնուհետև շիշը փակում ենք խցանով:  Անհրաժեշտ է, որ ձողիկի մի մասը գտնվի խցանից դուրս, իսկ մյուս մասը հասնի շշի հատակին: Ապա ձողիկի դրսի ծայրից փչում ենք որքան ուժ ունենք: Փչած օդը ձողիկի միջով մտնում է շշի մեջ: Օդը պղպղջակների տեսքով կսկսի բարձրանալ ջրից: Փչելը դադարեցնելուց հետո  կտեսնենս, թե ինչպես է ջուրը դուրս ցայտում ձողիկից. կարծես փոքր շատրվան լինի:

Լիմոնը փուչիկ է փչում

Փորձի համար անհրաժեշտ է 1 թեյի գդալ կերակրի սոդա, լիմոնի հյութ, 3 ճաշի գդալ քացախ, փուչիկ, կպչուն ժապավեն, բաժակ, շիշ, ձագար: 1. Շշի մեջ ջուր ենք լցնում և 1 թեյի գդալ կերակրի սոդա, լուծում մեջը: 2. Առանձին ամանի մեջ լուծում ենք լիմոնի հյութը և 3 ճաշի գդալ քացախը: Հետո ձագարի օգնությամբ լցնում շշի մեջ: 3. Փուչիկով արագ փակում ենք շշի բերանը և ամրացնում կպչուն ժապավենով:

Լավա լամպ

Անհրաժեշտ է լիմոնի աղ, ջուր, մեկ բաժակ բուսական յուղ, սննդային ներկանյութ, թափանցիկ բաժակ։

Փորձի նկարագրությունը. Բաժակը կիսով չափ լցնել ջուր, ջրին ավելացնել սննդային ներկանյութ:Հետո ջրին ավելացնել բուսական յուղ: Մեկ այլ բաժակում խառնում ենք մեկ գդալ լիմոնի աղ և մեկ գդալ սոդա: Այնուհետև սոդայի և լիմոնի աղի խառնուրդը միանգամից լցնել ջրով լի բաժակի մեջ։
Ավելին տեսանյութի մեջ։

Փորձ կալյումի պերմանգանատով

Արդյունքը ՝

  • տեսաֆիլմի ստեղծում և հրապարակում բլոգում
  • ֆոտո-պատումներ