«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում անցկացրեցինք քառօրյա վերապատրաստում, որի ընթացքում ծանոթացանք կրթահամալիրում իրականացվող ուսումնական ծրագրերին։ Բացեցինք բլոգներ և կատարեցինք մեր առաջին գրառումները։ Այցելեցինք Ուսումնական Ագարակ, Խաղողի և գինու դպրոց։ Մասնակցություն ունեցանք ուրբաթ-համերգին, ծանոթացանք ազգային երգ ու պարին։ Կազմեցինք նախագծեր, որոնք պետք է իրականացնենք կամավորական աշխատանքի ժամանակ։

Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր շատ սիրելի Արմինե Մովսիսյանին, ով այս օրերի ընթացքում օգնել է մեզ իր տված գիտելիքներով և խորհուրդներով։ Արել է հնարավոր ամեն ինչ մեզ էլ ավելին սովորեցնելու համար։