Վերապատրաստման երրորդ օրը տեղի ունեցավ կրթահամալիրի Արևմտյան դպրոցում։Մանրամասնորեն ներկայացվեց՝ ինչ է իրենից ներկայացնում ուսումնական նախագիծը, ինչ դրույթներ ունի և ինչ կարևորություն՝ կրթահամալիրի աշխատանքային պրոցեսում: Ծանոթացանք այն բոլոր կետերին, որոնք կարևոր են ուսումնական նախագծերի պլանավորման և իրականացման համար: Այս ամենին հաջորդեց ծանոթացումը Ուսումնական Ագարակին,դրա գործունեությանը, կրթական ծրագրում՝ կարևորությանն ու կիրառմանը:


