Ողջույն։ Բարի գալուստ իմ բլոգ։

Ես Մերին եմ՝ ուսուցիչ, մայր և կյանքը սիրող մարդ։ Մանկուց երազել եմ դասավանդել, և այդ երազանքն այսօր իրականություն է։ Ավարտելով Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը՝ ընտրեցի իմ կոչումը՝ տարրական դասարանների ուսուցչի մասնագիտությունը։ Սիրում եմ երգել, ճամփորդել ու ամեն օր նորովի բացահայտել կյանքի գույները։