Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ
Ժամանակահատված՝ Հունվարյան ճամբար 2023
Նախագծի պատասխանատու՝ Մերի Կարապետյան և Լիանա Ռոզիկյան

Նպատակ՝

  • Ծանոթացում դդմի օգտակար հատկություններին
  • Դդմային հետազոտությունների իրականացում և համտեսում
  • Դդմի մասին հանելուկների հորինում
  • Դդմային ուտեստների պատրաստում

Խնդիրներ՝

  • Խոհանոցային հմտությունների զարգացում
  • Դդմածեսի փոխանցում և տարածում

Գործողությունների նկարագրություն՝

Նախապատրաստական փուլ՝
Սովորողները նախապես՝

  • տեղեկություններ են հավաքում դդմածեսի մասին
  • ընտանիքի անդամներից տեղեկանում են մայրիկների, տատիկների պատրաստած դդմային ուտեստների մասին

Աշխատանքի ընթացքը՝

  • Խոհանոցային գործողություններ
    Դդումով ուտեստների պատրաստում՝ղափամա
  • Տեխնոլոգիական գործողություններ
    Դդմային կերպարներ՝ դդումները գուաշով ներկում ենք
  • Paint ծրագրով աշխատանք
  • Երաժշտություն ՝ ղափամայի ծիսական երգերի ուսուցում
  • Մարզական խաղեր՝ Սովորողները բաժանվում են երկու խմբի։ Սովորողները հերթով պետք է շրջանցեն իրար հետևից շարված դդումները և անցնեն օղակի միջով։ Հաղթում է այն խումբը, որի անդամներն ավելի արագ են ավարտում խաղը։

Անհրաժեշտ իրերի ցանկ

  • Ղափամայի համար՝ դդում, բրինձ, չիր, չամիչ, մեղր, յուղ, դանակ, գոգնոցներ
  • Խաղի համար՝ Դդում, օղակ, մարզական հագուստ

Նախագծի ընթացքում կունենանք՝

  • Դդմային կերակրատեսակներ
  • Դդումներով ֆոտոշարք
  • Դդմի մասին նոր գիտելիքներ, հանելուկներ

Արդյունքը ՝

  • տեսապատումներ
  • ֆոտո-պատումներ
  • Paint ծրագրով արված աշխատանքներ

Ամփոփում